Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 0.03%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.34 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.02%-ով եւ հասել 53.11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























