ԱՄՆ-ի հարավ-արեւելյան նահանգներում ուժեղ քամու հետեւանքով եւս մեկ մարդ է զոհվել: Այսպիսով, եղանակային պայմանների հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Կիրակի Լուիզիանայում փոթորիկը քշել է շարժական տունը, ինչի հետեւանքով մայր եւ աղջիկ են զոհվել, իսկ երկուշաբթի եւս մեկ շարժական տուն է շրջվել Հարավային Քարոլինայում. այստեղ մեկ մարդ է զոհվել:

Օդերեւութաբանները զգուշացրել են, որ քամին հարավից դեպի արեւելք է շարժվում: Ջորջիայից մինչեւ Հյուսիսային եւ Հարավային Քարոլինա մրրկահողմ եւ ուժեղ քամիներ են սպասվում: