Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտի վարչական կենտրոն Մոկոայում ջրհեղեղի եւ սողանքի զոհերի թիվը հասել է մինչեւ 272 մարդու: Որոնումները շարունակվում են: Փրկրարները ցեխախառը փլվածքներում զոհվածներին որոնում են շների օգնությամբ: Օգտագործում են նաեւ ծանր տեխնիկա, փոխանցում է NTDTV-ն: 

Այս ընթացքում իշխանությունները շտապում են զոհերին հուղարկավորել՝ համաճարակից խուսափելու համար: Տեղի բնակչությանը ինֆեկցիաների դեմ պատվաստումներ են կատարում: Զոհվածների թվում 43 երեխա կա:

Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ մարդիկ քնած էին: Ուժեղ տեղատարափի հետեւանքով տեղական երեք գետերը հունից դուրս են եկել, եւ քաղաքի փողոցներ է սուրացել սելավի հոսքը:

Տեղացիներից շատերը փլվածքները ձեռքերով են փորում՝ պահպանված գոնե ինչ-որ բան գտնելու հույսով: