ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր` ապրիլի 4-ին, որոշում է կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելանքի դեմ բողոքի քննությունը անցկացնել դռնփակ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարան եկած Արայիկ Խանդոյանի աջակիցներին, հարազատներին եւ լրատվամիջոցներին դատարանի կարգադրիչները թույլ չեն տվել մտնել դատական նիստերի դահլիճ, որը դժգոհություն է առաջացրել դատարան եկած քաղաքացիների մոտ:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ նախորդ դատական նիստին դատարանը այսօր նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշում չի կայացրել, հետեւաբար նիստը դռնփակ անցկացնելու որոշումը ապօրինի է:
«Դատական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե երբ կարելի է նիստը դռնփակ անցկացնել, իսկ այս դեպքում այդ սահմանափակումներից ոչ մեկն առկա չէ: Այս պահին մենք մտնելու ենք նիստերի դահլիճ եւ պարզաբանում պահանջենք դատարանից»,-ասաց նա:
Արա Ղարագյոզյանը նաեւ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնել բողոքի քննությունը քննող դատավորի դեմ, այս պահին քննվում է այդ միջնորդությունը: Վերաքննիչ դատարան եկած Արայիկ Խանդոյանի աջակիցներն այս պահին դատարանի բակում են, նրանք սպասում են դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):


























