Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առիթով: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները եւ բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»:
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն եւ քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրներից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 եւ ոչԵՄ անդամ 7 պետությունների ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաեւ ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:




























