Կանադական Քեյփ Բրեթոն կղզուց ոչ հեռու 209 ուղեւորի փոխադրող լաստանավը մի քանի ժամ է՝ սառույցների մեջ փակված է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:
Երեքշաբթի Highlanders լաստանավը դուրս է եկել Հյուսիսային Սիդնեյից (Նոր Շոտլանդիա նահանգ) եւ մի քանի ժամ անց հայտնվել սառույցների մեջ: Ուղեւորներից բացի՝ նավի վրա 85 բեռնատար եւ 65 մարդատար մեքենա է եղել:
Marine Atlantic փոխադրող ընկերության ներկայացուցիչ Դարել Մարսերի խոսքով՝ նավը կարողացել է սառույցի գերությունից ազատվել տեղական ժամանակով 20:00-ին:




























