ՌԴ Գերագույն դատարանը հրաժարվել է ընդունել Արդարադատության նախարարության դեմ «Եհովայի վկաների» հայցը՝ գերատեսչության գործողություններն ապօրինի ճանաչելու պահանջով, այս մասին դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատավոր Յուրի Իվանենկոն հայտնել է, որ Գերագույն դատարան է ստացվել «Եհովայի վկաներ» կենտրոնի հակընդդեմ հայցը ՌԴ ԱՆ-ի դեմ, որով կազմակերպությունը խնդրում է ապօրինի ճանաչել Արդարադատության նախարարության կողմից իր հետապնդումը եւ իրեն քաղաքական բռնաճնշումների զոհ ճանաչել:
ԱՆ-ը հակընդդեմ հայցի քննարկումն անընդունելի է համարել, քանի որ հայցվորը խախտել է ընդատության կարգը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքաան բռնաճնշումների զոհ պետք է ճանաչեն այլ կազմակերպությունները, այլ ոչ թե Գերագույն դատարանն ու Արդարադատության նախարարությունը, սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ կազմակերպությունները
Մարտի վերջին ԱՆ-ը հայտնել էր, որ «Ռուսատանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությունը այն կրոնական միավորումների ցուցակում է, որոնց աշխատանքը կասեցված է «կապված ծայրահեղական գործունեություն իրականացնելու հետ»: Ռուսաստանում կազմակերպության աշխատանքն արգելելու մասին վերջնական որոշումը Գերագույն դատարանը պետք է կայացնի ապրիլի 5-ին:




























