Սանկտ Պետերբուրգում Միջին Ասիայի ծագմամբ 6 մարդ ձերբակալվել է ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների կատարման համար քաղաքացիների հավաքագրելու կասկածանքով, սակայն քննության տրամադրության տակ տեղեկություններ չկան, որ նրանք կապ ունեն մետրոյում պայթյուն իրագործած ահաբեկչի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«2017 թվականի ապրիլի 5-ին քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Միջին Ասիայի հանրապետություններից 6 քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք Ռուսաստան են եկել գումար վաստակելու»,- հայտնել են ՔԿ-ից: Քննության վարկածով նրանք 2015-ի նոյեմբերից Սանկտ Պետերբուրգում առավելապես Միջին Ասիայից եկածների շրջանում հավաքագրում են իրականացրել ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների իրագործման եւ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան-Նուսրա» ու «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը ներգրավելու համար
«Ռուսաստանի ՔԿ-ն մանրամասն կստուգի ձերբակալվածների բոլոր կապերը եւ շփումները, սակայն հարկ է անմիջապես նշել, որ տվյալ պահին քննության տրամադրության տակ տեղեկություններ չկան պետերբուրգյան մետրոյում ահաբեկչությունն իրագործողի հետ կապի եւ ծանոթ լինելու մասին»,- ընդգծել են ՔԿ-ից:




























