Իտալիայում ոստիկանությունը պարզել է, որ Ռիմինիի նավահանգստում հայտնաբերված ճամպրուկը, որտեղ 27-ամյա ռուս կնոջ մարմինն է եղել, ծովն է նետել նրա մայրը՝ 48-ամյա մոսկվացի կինը, ով Իտալիայում հիվանդապահ էր աշխատում։ Այս մասին հաղորդում է Leonardo.it պորտալը։

Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ Իտալիայում ապրելու իրավունք ունեցող կինը մահացել է քաղցից։ Նա երկար ժամանակ անորքեսիայով է տառապել եւ մի քանի անգամ այդ պատճառով հիվանդանոցում հայտնվել։ Իրավապահների կարծիքով մայրը նման քայլի է գնացել վշտի ու շփոթմունքի պատճառով։ Դստեր մահից հետո նա մի քանի օր նրա մարմինը տանն է պահել։