ԱՄՆ-ում՝ Մերիլենդի Էնդրյուսի բազայից ոչ հեռու աղետի է ենթարկվել F-16 կործանիչը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ավիաբազայի ներկայացուցիչներին:
Աղբյուրների տեղեկություններով՝ օդաչուն հասցրել է կատապուլտվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կործանիչը պատկանում էր Կոլումբիայի դաշնային շրջանի Ազգային գվարդիայի 113-րդ կործանիչ ավիաթեւին, որը բազավորված է Էնդրյուսում:




























