Մեծ հայրենականի տարիների նռնակը՝ տրոտիլի հետքերով, գտել են ուղեւորներից մեկի մոտ՝ մետրոյի «Պրիմորսկայա» կայարանում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սանկտ Պետերբուրգում Ռոսգվարդիայի վարչության մամուլի ծառայությանը:
Կասկածելի առարկան, որը նման է նռնակի, հայտնաբերվել է ուղեւորներից մեկի պայուսակի զննության ժամանակ: Դեպքի վայր են հրավիրվել մասնագետները, որոնք հաստատել են, որ այն Մեծ հայրենական պատերազմից մնացած ՌԳ-42 նռնակ է՝ ժամանանակից ապահովիչով:
«Նռնակի ներսում տրոտիլ չի եղել, այսինքն՝ տրոտիլի հետքեր եղել են, բայց այն փաստացի կիսամարտական է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:




























