Թաիլանդի թագավոր Մահա Վաթչիրալոնհքոնը (Ռամա 10-րդ) ստորագրելէ երկրի նոր սահմանադրությունը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Թաիլանդի նոր սահմանադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է ամբողջ երկրում: Սա կարեւոր քայլ է երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար, նշել է գործակալությունը:

Ավելի վաղ երկրի փոխվարչապետը հայտնել էր, որ Թաիլանդի խորհրդարանական համընդհանուր ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի փետրվարին՝ 2014-ի ռազմական հեղաշրջման օրից ի վեր առաջին անգամ:

Թաիլանդում զինվորականները իշխանության են եկել 2014-ի մայիսին՝ բազմամյա քաղաքական հակամարտությունից հետո ազգային հաշտեցման կարգախոսներով պետական հեղաշրջում իրականացնելուց հետո: Այդ ժամանակ ընդունվել էր ժամանակավոր սահմանադրություն: