«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները տարեսկզբից ի վեր խոշորագույն զանգվածային մահապատիժն է իրականացրել: Այս մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալները:

Ըստ Lenta-ի՝ իրավապատպանները նշել են, որ Դեյր Զորի անապատում ջիհադականները 18-25 տարեկան 33 մարդու են սպանել: Նրանք սուր առարկաներով ծակծկել են իրենց զոհերին:

Հայտնի չէ, սակայն, թե ում են սպանել ծայրահեղականները. կառավարական զորքերի զինծառայողների, նրանց դաշնակիցների, թե՞ ապստամբների կամ խաղաղ բնակիչների: