«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: NEWS.am-ի տեղեկություններով դեռ շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի այն 4 անդամների գործով հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որոնք այս ընթացքում ցուցմունք են տվել:

Նշենք, որ նախաքննության ավարտին լրացվում են «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ հարուցված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները  Էրեբունիում գրոհով վերցրել էին ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները կալանավորվել են: