Ճապոնիայի իշխանությունները որոշել են երկու տարով երկարաձգել միակողմանի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ դրանք նախատեսում են Հյուսիսային Կորեայից Ճապոնիա ապրանքների ներմուծման լիարժեք արգելք, բացի այդ՝ արգելվում է հյուսիսկորեական նավերի մուտքը ճապոնական նավահանգիստներ:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային փորձարկումը լուրջ սադրիչ գործողություն է: