Մարտի 22-ին Վեսթմինսթերում կատարված հարձակման զոհերի թիվը հասել է 5-ի:  Հիվանդանոցում մահացել է տուժածներից եւս մեկը՝ 31-ամյա ռումինուհի Անդրեա Քրիստիան, հաղորդում է BBC-ն:

Անդրեան որպես զբոսաշրջիկ է գտնվել Վեսթմինսթերյան կամրջի վրա: Հալիդ Մասուդֆի հարձակման հետեւանքով նա ընկել է Թեմզա գետն ու ծանր վնասվածքներ ստացել:

Մարտի 22-ին 52-ամյա բրիտանացի Հալիդ Մասուդը հարձակեում էր կատարել անցորդների վրա: Առնվազն 40 հոգի տուժել էր, հինգը՝ մահացել:  Մասուդը կանխամտածված կերպով մեքենան քշել էր Վեսթմինսթերյան կամրջով զբոսնող մարդկանց վրա, իսկ հետո բախվել պալատի պատնեշներին: Նա դանակահարել էր ոստիկանին, որից հետո սպանվել էր մյուս ոստիկանի կողմից: