Եթե դուք ձեզ լավ եք զգում ուշ երեկոյան, իսկ առավոտյան դժվարությամբ եք արթնանաում, ուրեմն դուք բու եք։ Ու խնդիրն այն չէ, որ դուք ծույլ եք կամ անկազմակերպ։ Հետազոտողները պարզել են, որ ձեր եռանդուն ժամերի սահմանը պայմանավորված է ձեր գեներով, հայտնում է Planet-today–ը։

Ավելի ճիշտ այդ գեներից մեկով, որը կոչվում է CRY1։ ցԵվ նրանց ցիրկադային ռիթմերն այնպես են կառուցված, որ նրանք ավելի ուշ են արթնանում ու ուշ էլ քնով անցնում։ Այդ ֆենոմենն ինքնին կոչվում է դիանիա։
Սակայն գիտնականները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ այդ երեւույթի պատճառը ոչ միշտ է գենի մուտացիան։ Հետեւաբար կան նաեւ ուրիշ պատճառներ, թե ինչու դուք գիշերները չեք կարողանում քնել, ու այդ պատճառները հետազոտման կարիք ունեն։ Այդուհանդերձ, այդ հայտնագործությունը շատ կարեւոր է, քանի որ կարող է զգալիորեն օգնել ցիրկադային ռիթմերի փոփոխության համար դեղորայքի մշակմանը։ Եվ նման դեղամիջոցները պահանջված կլինեն, քանի որ ոչ բոլորին է դուրեկան ուշ քնելու ու առավոտյան դժվարությամբ արթնանալու սովորությունը։

Ավելին, նույնատիպ սկզբունքներ կարելի է կիրառել նաեւ ժամային գոտիների փոփոխության ախտանիշը հաղթահարելու համար։Իսկ քանի դեռ նման դեղ չի հայտնաբերվել՝ հետազոտողները խորհուրդ են տալիս հնարավորության սահմանում միշտ նույն ժամին պառկել քնելու, նույնիսկ հանգստյան օրերին, նաեւ նույն ժամին արթնանալ։ Բացի դրանից նրանք խորհուրդ են տալիս մթության մեջ հեռախոսներից կամ համակարգիչներից չօգտվել։ Եթե հետեւեք այս խորհուրդներին՝ ժամանակի ընթացքում ցիրկադային ռիթմերը կարող են փոխվել։