«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մասով քրեական գործն ավարտվել է եւ շուտով կուղարկվի դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Այս պահին ծանոթանում ենք գործի նյութերին եւ շուտով գործը դատարան կուղարկվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել), 225-րդ հոդված՝Զանգվածային անկարգությունները:




























