Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն։ Նա 85 տարեկան էր։

Գեորգի Գրեչկոն տիեզերագնացների ջոկատում ներառվել էր 1968-ին։ Նա երեք անգամ տիեզերք է թռչել, հայտնում է ԻՆտերֆաքսը։

1977–1978 թթ նրա երկրորդ գիտարշավը «Սալյուտ 6» ուղեծրային կայան՝ ռեկորդային էր տեւողությամբ՝ Գրեչկոն ու Յուրի Ռոմանենկոն տիեզերքում մնացել էին 96 օր ու 10 ժամ։