Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կառուցվող ավտոկայանատեղիի փլուզման հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 20 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի արեւմուտքում: Հրշեջ ծառայության ղեկավար Ռաոււլ Էսկիվելի տեղեկացմամբ՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել:




























