Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում օրերս տեղի ունեցավ իսպանացի ռեժիսոր Միգել Անխել Նյեթոյի «Արարատի ստվերը» վավերագրական կինոնկարի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ֆիլմը պատմում է Սփյուռքի այն հայերի մասին, ովքեր, հասնելով հաջողության իրենց ապաստան տրամադրած երկրներում եւ միջազգային ճանաչում ստանալով, մշտապես կապի մեջ են եղել Մայր Հայրենիքի հետ` իրենց կարողությունները ծառայեցնելով Հայաստանի զարգացմանը։

Ֆիլմը ներկայացնում է նաեւ Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակույթը, բավական ծավալուն կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինոնկարի ցուցադրումից առաջ հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: