Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի միջամտում այլ երկրների առաջնորդների ընտանեկան գործերին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահի վարչակազմը վերաբերում այլ երկրների առաջնորդների հարազատների մասնակցությանը քաղաքականությանը։

«Թրամփների ընտանեկան հարաբերությունները Կրեմլի խնդիրը չէ։ Կրեմլը շատ զգուշությամբ է վերաբերում այն բանին, որ չմիջամտի այլ պետությունների ներքին գործերին, իսկ առավել եւս՝ այլ երկրների պետությունների առաջնորդների ընտանեկան գործերին եւ միշտ երախտապարտ է այդ հարցում ադեկվատ փոխադարձություն դրսեւորելու համար», - ասել է Պեկսովը։