Եգիպտոսում իրավապահները Տանտա քաղաքում պայթուցիկ սարք են հայտնաբերել եւ վնասազերծել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ կիրակի այստեղ իրականացված ահաբեկչությունը 28 մարդու կյանք է խլել:

«Տանտա քաղաքում պայթուցիկ սարք է վնասազերծվել»,- նշել է անվտանգության ծառայության աղբյուրը: