Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն կարծիքին, թե նոր խորհրդարանն ավելի անդեմ է լինելու:

«Քանի որ Գալուստ Գրիգորիչն այս խորհրդարանում եւս լինելու է, շատ պայծառ խորհրդարան է լինելու»,- այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Թե ովքեր կվերցնեն պատգամավորական մանդատը, ԱԺ փոխնախագահը փակագծերը չի բացել: Նա նաեւ չի անդրադարձել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին:

Հարցին՝ շատ են այն պատգամավորները, որոնք կտեղափոխվեն գործադիրներ, ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքեց. «3-ից ավելի կլինեն, կարծում եմ»:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախօրեին արված հայտարարությանը, թե «Ելք»-ից երկուսը նախկինում եղել են Հանրապետական, Շարմազանովը նշեց, որ նրանք են եղել Սասուն Միքայելյանն ու Արտակ Զեյնալյանը: Նշենք, որ Գալուստ Սահակյանը հրաժարվել էր անունները նշել: