«Մեծ յոթնյակի» երկրները Ռուսաստանին եւ Իրանին կոչ են անում իրենց ազդեցությունն օգտագործել, որպեսզի Դամասկոսը կատարի քիմիական զենքի վերաբերյալ իր պարտավորությունները, նշված է Իտալիայի Լուկա քաղաքում G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին եւ Իրանին, որոնք պատասխանատվություն են կրում որպես սիրիական ռեժիմի դաշնակիցներ, իրենց ազդեցությունն օգտագործել, որպեսզի ապահովվի Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով Սիրիայի ստանձնած պարտավորությունների կատարումը»,- նշված է հայտարարությա մեջ:




























