«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են Սիրիայի հակամարտության կարգավորման եւ երկրի վերականգնման հարցով համագործակցել Սիրիայի կառավարության վրա իր ազդեցությունն օգտագործելու Ռուսաստանի պատրաստակամության դեպքում, նշված է Իտալիայի Լուկա քաղաքում G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե Ռուսաստանը պատրաստ է [Դամասկոսի վրա] իր ազդեցությունն օգտագործել, ապա մենք էլ պատրաստ ենք համագործակցել Սիրիայի հակամարտության կարգավորման, քաղաքական կարգավորման հարցում եւ հետո մեր ավանդն ունենալ երկրի կայունացման եւ վերականգնման ծախսերի մեջ»,- նշված է հայտարարության մեջ:




























