Վճռաբեկ դատարանն այսօր՝ ապրիլի 12-ին, մերժել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Անդրիաս Ղուկասյանի կնոջից՝ Անահիտ Թարխանյանից:
«Թեեւ Վճռաբեկ դատարանը ընդունել էր վարույթը, սակայն մերժեց Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման եւ գրավի միջնորդության վերաբերյալ մերժման հետ կապված բողոքը»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։




























