Կանադայի մի քանի նահանգների ոստիկանությունում խոստովանել են, որ օգտագործել են բջջային հեռախոսներին հետեւելու տեխնոլոգիան։ Սակայն չի հստակեցվել՝ արդյոք այն կիրառվել է մասնավոր հեռախոսազրույցներ գաղտնալսելու եւ տեքստային հաղորդագրությունների ապակոդավորման համար, հաղորդում է CBC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կալգարի, Օնտարիո եւ Վիննիփեգ նահանգների ոստիկանությունը տիրապետում է IMSI-քեչեր կոչվող սարքավորմանը։

Նշվում է, որ Կանադայի ոստիկանությունն այդ տեխնոլոգիան «կենսական կարեւորության նշանակություն» ունեցող սարքավորում է համարում, որը նրանք օգտագործում են «նշանակությանը համապատասխան»՝ լուրջ քրեական իրավախախտումների ու հանցագործությունների հետաքննության նախնական փուլերում, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը։