1970-ակյաններին ամերիկյան հետախուզությունը բազմիցս, սակայն անհաջող փորձել է հասանելիությույն ստանալ գաղտնի տեղեկությանը, որը վերաբերում է Իսրայելի առաջնորդների առողջությանը։ Այդ մասին են վկայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված փաստաթղթերը, հաղորդում է The Independent-ը։

Պարզվել է, որ ԿՀՎ-ում առանձին բաժին է գոյություն ունեցել, որի խնդիրն էր գնահատել համաշխարհային առաջնորդների ֆիզիկական ու հոգեբանական առոջղությունը։ Սակայն այդպես էլ չի հաջողվել պարզել, որ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը տառապել է լիմֆոմայով։ Ամերիկացիներն այդ մասին իմացել են միայն 1978-ին նրա մահվանից հետո։

Բացի այդ, ԱՄՆ-ը չի կարողացել նաեւ պարզել 1959-ի ապրիլի 1-ին հայտնի «Բադերի գիշեր»-վա պատճառները, երբ Իսրայելը տավորություն ստեղծեց, թե պատրաստ է Եգիպտոսի ղեկավարությանը հարված հասցնել։