ՀՀ վարչապետի որոշմամբ, Սամվել Սանամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սանամյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

Սանամյանը խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում եւ ստացել ամենաշատ ձայնը ՀՀԿ-ական թեկնածուների մեջ:

Նշենք, որ ՍանամյանըՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել ընթացիկ տարվա փետրվարի 17-ից: