Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 45-ամյա Գայանե Ս.-ն եւ հայտնել, որ թիվ 114 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 48-ամյա Արթուր Հ.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:



























