2017-ին համաշխարհային առեւտուրը կաճի 2․4 տոկոսով։ Նման կանխատեսում են արել Առեւտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

Հրապարակված զեկույցում փորձագետները հիշեցնում են, որ 2016-ին համաշխարհային առեւտուրը ավելացել է ընդամենը 1․3 տոկոսով, ինչը նրանց կարծիքով զգալիորեն արտացոլում է համաշխարհային տնտեսության թուլությունը;

ԱՀԿ զեկույցի հեղինակների գնահատականներով համաշխարհային առեւտրի զարգացումը կարճաժամկետ հեռանկարում անկանխատեսելի բնույթ ունի, քանի որ չկա հստակություն դրամական, ֆիսկալ ու առեւտրային քաղաքականության հարցում կառավարությունների գործողությունների հարցում։ Եվ չնայած փորձագետները ակնկալում են, որ համաշխարհային առեւտուրը 2017-ին կաճի 2․4 տոկոսով, բայց կարճաժամկետ հեռանկարում իրադարձությունների վերաբերյալ անորոշության կապակցությամբ նրանք այդ աճը կանխատեսում են 1․8-ից մինչեւ 3․6 տոկոսի միջակայքում։ 2018-ին միտումը կշարունակվի ու համաշխարհային առեւտրի աճը կկազմի 2․1-ից մինչեւ 4 տոկոս, կարծում են փորձագետները ։