ԱՊՀ անդամ երկրների Նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագրոծել ՀՕՊ մասով մարտական հերթապահության գործընթացը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Պավել Կուրաչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք փոխգործակցությունը բարելավելու առաջարկություններ ենք մշակել՝ ԱՊՀ ՀՕՊ համակարգի՝ միասնական միջոցներով եւ ուժերով մարտական հերթապահության վերաբերյալ»,- ասել է նա:

Գեներալը նշել է, որ համապատասխան առաջարկությունները մշակվել են 2016 թվականի հոկտեմբերին անցկացված ԱՊՀ անդամ երկների ՀՕՊ միասնական համակարգերի հերթապահ ուժերի համատեղ վարժանքների անցկացումից հետոո: Առաջարկները վերաբերում են ինչպես օրենսդրական բազային, այնպես էլ հետխորհրդային տարածքում ՀՕՊ միասնական համակարգերի տեխնիկական ապահովմանը:

Նա նշել է, որ վարժանքներին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: