Կոլումբիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած վարարումների զոհ է դարձել 320 մարդ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ հաղորդվել էր 314 զոհի մասին:

Ողբերգության զոհերի թվում 118 երեխա կա, եւս 332 մարդ վնասվածքներ է ստացել:

Ապրիլի 1-ի գիշերը անձրեւների հետեւանքով վարարած Մոկոա, Սանգոյակո եւ Մուլատոս գետերը հեղեղել են Մոկոա քաղաքը: Վնասվել է քաղաքի ջրի, գազի եւ հոսանքի մատակարարումը:

Կոլումբիայի նախագահ Մանուել Սանտոսը հայտարարել է, որ քաղաքի լիարժեք վերականգնման համար կարող է երկու տարի պահանջվել: