Մեքսիկայում հիվանդանոցի տանիքին տղամարդու մարմին են հայտնաբերել, որին, ականատեսների խոսքով, օդանավից են նետել: Այս մասին գրում է Reuters-ը:

Դեպքը տեղի է ունեցել Սինալոա քաղաքում: Եվս երկու մարմին հայտնաբերել են Կուլյական վարչական կենտրոնից 60 կմ հեռավորությամբ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր երեք զոհերին նույն օդանավից են նետել:

Սինալոա նահանգը հայտնի է նարկոկարտելով, որը գլխավորում էր «Գաճաճ» մականունով Հոակին Գուսման Լոերան: Խմբավորման ղեկավարի ձերբակալությոունից հետո խոշոր նարկոկարտելի եւ նարկոմաֆիայի մյուս ներկայացուցիչների միջեւ դիմակայության սրման հետեւանքով նահանգում իրադրությունը վատթարացավ: