ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք Ռուսաստանի կողմից մեր դաշինքի անդամներին ուղղված ուղղակի սպառնալիք չենք տեսնում, բայց մենք ավելի ագրեսիվ Ռուսաստան ենք տեսնում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը:

Պատասխանելով հարցին, կարելի՞ է Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ այժմյան հարաբերությունները սառը պատերազմ կոչել, Ստոլտենբերգը պատասխանել է, որ «դա սառը պատերազմ չէ», բայց ընդունել է հարաբերություններում «բարձր լարվածության» առկայությունը:

Միաժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ «Ռուսաստանը ՆԱՏՕ-ի խոշորագույն հարեւանն է»: «Այդ պատճառով մենք պետք է նրա հետ հարաբերություններ կառուցելու միջոցներ փնտրենք»,- ասել է նա: