2016 թվականին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 5113 դիմում է ստացել: Այս մասին նշված է Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի 2016 թվականի գործունեության մասին օմբուդսմեն Արման Թաթոյանի ներկայացրած զեկույցում:

Նշված դիմումներից 1072-ը գրավոր տեսքով են եղել: Բանավոր դիմած 4041 քաղաքացի խորհրդատվություն է ստացել. 1955 քաղաքացի՝ ՄԻՊ գրասենյակում, 1720 քաղաքացի՝ «թեժ գծով»:

2016 թվականին օպերատիվ արձագանքման ընթացքում 199 այց է իրականացվել, կանխարգելման մեխանիզմի շրջանակում՝ 213 այց: Քննարկումների արդյունքում 243 գործ դրական լուծում է ստացել, «թեժ գծով»՝ 201 գործ:

Նշված դիմումներից 2590-ը ստացվել է Երեւանից, 279-ը՝ Շիրակից, 224-ը՝ Լոռիից, 177-ը՝ Արմավիրից, 171-ը՝ Գեղարքունիքից, 165-ը՝ Կոտայքից, 120-ը՝ Արարատից, 65-ը՝ Սյունիքից, 57-ը՝ Տավուշից, 42-ը՝ Արագածոտնից, 21-ը՝ Վայոց ձորից:

631 դիմում վերաբերել է ՀՀ ոստիկանությանը, 307-ը՝ քրեակատարողական հիմնարկներին, 236-ը՝ ՊՆ-ին, 233-ը՝ դատարաններին, 119-ը՝ Երեւանի քաղաքապետարանին, 117-ը՝ առողջապահության նախարարությանը, 95-ը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, 49-ը՝ գլխավոր դատախազությանը, 47-ը՝ արդարադատության նախարարությանը, 34-ը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 30-ը՝ քաղաքապետարաններին, 26-ը՝ գյուղապետարաններին:

Նշենք, որ զեկույցում ներկայացված են 2016 թվականի մարտից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի տվյալները: