«Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկն ընդգրկում է սահմանափակ քանակությամբ շարժական սարքերի լայն շրջանակ՝ տարբեր գնային կատեգորիաներում:

 Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: