«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն պարտվածներն են հաշվարկում իրենց սխալներն ու հետեւություններ անում, այլեւ հաղթողներն են «վերեւներին» հասկացնում, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»:

Մեր տեղեկություններով« բարձր քվե ստացած ռեյտինգային թեկնածուները մերձավորների շրջանում հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրենց է պարտական, որ

Նորից «գահին» է: Տարածքային թեկնածուներն ընդգծում են« որ եթե իրենք չլինեին, Կարեն Կարապետյանի վարկանիշը չէր փրկի իշխող կուսակցությանը: «Այդքան ձայն մենք ենք ՀՀԿ-ին ապահովել, ոչ թե վարչապետի վարկանիշը: Առանց մեր արածի քանի՞ ձայն կբերեր այդ վարկանիշը»,- ասում են նրանք ու հայտարարում, որ Կարեն Կարապետյանը գոնե վարկանիշ ուներ, իսկ համապետական ցուցակում ընդգրկվածնե՞րն ինչ են արել:

Տանը կամ Ֆեյսբուքում նստած` անցկացրինք խորհրդարան: Լավ է, էլի, մենք գնանք ժողովրդի թուքումուրը ուտենք, գումարներ ծախսենք, իրենք գան-նստեն խորհրդարանում»,- դժգոհում են ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում