Ապրիլի 24-ին մենք հիշում ենք ավելի քան մեկ դար առաջ հայ բնակչության ողբերգական կորուստները: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունում`Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

Թրյուդոն հիշեցնում է, որ 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր անվանելու առաջարկությունը: «Այդ օրը հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրեն կյանքն ու տուժեցին ցեղասպանության ժամանակ: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց ու նրանց սերունդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում», - նշել է նա:

Վարչապետն ընդծել է, որ այդ օրը կանադացիները` անկախ դավանանքից կամ էթնիկ պատկանելությունից, միասին հաստատում են իրենց` ցանկացած տեսակի ատելության ու բռնության առջեւ անտարբեր չմնալու հակվածությունը: «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ինձ հետ միասին հույս ենք հայտնում, որ մեր ապագայում խաղաղություն ու փոխադաձ հարգանք կլինի»,-հայտարարել է Թրյուդոն: