Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Քեթլին Ուինը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Պատմությունը մեծագույն ուսուցիչ է նրանց համար, ում միտքն ու սիրտը բաց են նրա դասերի համար: Հենց այս պատճառով ենք մենք այսօր հիշում 1,5 մլն հայերին, որոնք զրկվել են ազատությունից, սեփականությունից, մշակութային ժառանգությունից եւ կյանքից: Հայոց ցեղասպանությունը պատմության դասերը հիշելու մեր պարտավորության մասին համոզիչ հիշեցում է»,- նշված է Ուինի հայտարարության մեջ:
Նա երախտագիտություն է հայտնել հայ համայնքին Օնտարիոյի բազմամշակութային պատմության հաջողություններում ունեցած ավանդի համար: Այն փաստը, որ դուք հիշում եք՝ երաշխավորում է, որ ապագա սերունդները Մեծ Եղեռնից դասեր կքաղեն:




























