Կիպրոսի կառավարությունը եւ նախագահ Նիկոս Անաստասիադեսը վճռականորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարածված գրավոր հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը զազրելի  հանցագործություն է անվանել եւ մարդկության պատմության ամոթալի գլուխ:

Նա ընդգծել է, որ «կառավարությունը Հայաստանի ժողովիդի հետ համերաշխություն եւ նրա նկատմամբ համակրանք է արտահայտում ու կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր ամբողջական աջակցության մասին»,- հայտնում է Cyprus Mail-ը: