Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից  Ջեմալ փաշայի թոռը՝ հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալը ապրիլի 24–ի հետ կապված Twitter–ում գրառում է կատարել։

«Ապրիլի 24–ի հետ կապված կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը»,–գրել է Հասան Ջեմալը։

Նշենք, որ Հասան Ջեմալը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։

Նա հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը թարգմանվել է նաեւ հայերեն։