Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնության ծախսերը, ինչպես նաեւ միավորել Պետքարտուղարությունը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը: Այս մասին նշված է Պետքարտուղարության բյուջեի 15-էջանոց փաստաթղթում, փոխանցում է Foreign Policy-ն: 

Կրճատումները նախատեսված են 2018 ֆինանսական տարվա համար եւ կառնչվեն Հայաստանին ու հետխորհրդային այլ երկրներին:

Այսպես՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կկրճատվի 77,3 տոկոսով, այսինքն՝ 17,633 մլն դոլարից մինչեւ 4: Նախատեսվում է նաեւ կրճատել Մոլդովային տրամադրվող օգնությունը՝ 47,4 տոկոսով, Ուկրաինային՝ 68,8 տոկոսով, Վրաստանին՝ 41,1 տոկոսով:

Փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանին եւ Բելառուսին տրամադրվող օգնությունը չեղյալ կհամարվի: