ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին,  բավարարեց «Սասնա ծռեր» խմբին  օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի՝ դատախազի անգործության դեմ ներկայացրած բողոքը:

Բողոքի քննությանը Կարո Եղնուկյանը չէր ներկայացել:

Նշենք, որ բողոք էր ներկայացվել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրա շահերի պաշտպանի՝ 1 միլիոն դոլար գրավի եւ երաշխավորագրերի միջնորդությունները դատարանը մի քանի անգամ մերժել է: