Եվրասիական տնտեսական միության նորմատիվների եւ օրոենսդրության ներդաշնակացումը 2-3 տարի կտեւի, «Կարծիք» ծրագրում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ԵՏՄ-ի նորմերի վարչարարության խնդիրներ ունենք: Իրավակիրառական պրակտիկան պետք է ընդհանուր լինի: ԵՏՄ-ի նորմերի ներդաշնակացումը երկրների օրենքներին 2-3 տարի կտեւի: Սա ե՛ւ անասնաբուժական, ֆիտոսանտիրական վերահսկողությունն է, ե՛ւ մաքսային վարչարարությունը եւ այլն»,- նշել է նա:

«Տեխնիկական շատ հարցեր կան, որոնք պետք է մշակել»,- հայտարարել է ԵՏՀ ղեկավարը:

Օրինակ՝ «դաշնակցային պայմանագրերի համաձայն՝ մենք ապրանքների տեղափոխման կանոններ ունենք»:

ԵՏՄ երկրների միջեւ ապրանքների տեղափոխման վերլուծությունից հետո Եվրասիական հանձնաժողովը 60 խոչընդոտ է հայտնաբերել: Միության բոլոր երկրները դրանք ընդունել են, «երկրների միջեւ կոնսենսուս կա, ժամանակացույց կա, թե այս խոչընդոտներն ինչպես վերացնեն», նշել է Սարգսյանը:

«Օրինակ՝ երկիրը պետք է 3 ամսվա ընթացքում նորմատիվ ակտ ընդունի, որպեսզի այդ խոչընդոտը վերացնի: Հնարավոր է, հնարավոր է բանավեճ, երկիրը խնդրի 6 ամիս ժամանակ»,- պազաբանել է նա:

ԵՏՀ-ն աշխատում է ԵՏՄ երկրների հարկային եւ արժութային օրենսդրության ներդաշնակացման շուրջ: