Բրազիլիայի մայրաքաղաքի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել ընդդեմ արմատական բնակչության բողոքների ռեզերվացիաների հողերի նկատմամբ ֆերմերների հավակնությունների դեմ, հայտնում է Telesur հեռուստաալիքը:

Ոստիկանության գործողությունների դեմ զեղերի երկայացուցիչները իրավապահներին «գնդակոծել» են նետերով: Ցույցերը խաղաղ ընթացք են ունեցել մինչ այն պահը, երբ ոստիկանությունն արգելափակել է ցուցարարների ճանապարհը դեպի Կոնգրեսի շենք:

Հաղորդվում է, որ մի քանի ցուցարարներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Տեղեկություններ չկան ուժայինների շարքերում տուժածների մասին:

Ակցիայի կազմակերպիչ Սոնիա Գուահահարայի խոսքով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 4 հազար մարդ:

«Մենք 200 դագաղ ենք բերել, որոնք խորհրդանշում են արմատական ժողովուրդների ցեղասպանության եւ մահվան մասին այն հողերում, որոնք իշխանությունները տրամադրել են գյուղատնտեսական բիզնեսին»,- ասել է նա: