«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Միքայելյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը պահանջում են անմեղ ճանաչել Արմեն Միքայելյանին, արդարացնել եւ վերացնել առաջին ատյանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը:
Հիշեցնենք, որ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հենց նիստերի դահլիճից կալանավորել էր Արմեն Միքայելյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:




























