Ճապոնիայի Օիտա քաղաքում մեքենան բախվել է հիվանդանոցի մուտքի դռանն ու հայտնվել ընդունարանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK-ն:
Ոստիկանության տվյալներով՝ 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Տուժել է նաեւ 70-ամյա կինը, որը մեքենայի ղեկին է եղել:
Պատահարի պահին հիվանդանոցի ընդունարանում շուրջ 50 մարդ է եղել:
Իրավապահները փորձում են պարզել վթարի պատճառները: Մեքենայի վրա նախազգուշական ինքնակպչուն թուղթ է եղել, որ ղեկին սահմանափակ հնարավորություններով անձ է:




























