Ֆրանսիայի Բորդո քաղաքում անհայտ անձը մեկ գիշերվա ընթացքում ծակել է մոտ 200 ավտոմեքենաների անիվներ, հաղորդում է  France Bleu ռադիոկայանը:

Քաղաքի ոստիկանությունը երկուշաբթի օրը`մայիսի 1-ին, մեծ թվով այցելուներ են ներկայացել, որոնցից շատերը հայտնել են ծակված անվադողերի մասին: Բողոքողների ընդհանուր թիվը գերազանցել 200-ը:

«Միեւնույն միջոցը: «Անիվներ ծակողն» ամեն անգամ ծակում է ավտոմեքենայի երկու անիվ` մեկը առջեւից, մյուսը` հետեւից: Անկասկած, նա դա դանակով է անում` ամեն անգամ երկու սանտիմետր կտրվածք թողնելով», — հայտնել է ռադիոկայանը: